Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վատթարացել է։ Նա բանտի հիվանդանոցից տեղափոխվել է ռազմական հոսպիտալ։
84-ամյա Մուբարաքը պետք է բուժի կողերի կոտրվածքն ու թոքերում առաջացած բարդությունները, հայտնել է նրա փաստաբան Մոհամեդ Աբդել Ռեզակը։ Եգիպտոսի նախկին նախագահը սայթաքել և կոտրել է կողերն անցած շաբաթ։ Նա պաշտոնանկ է արվել 2011թ. փետրվարին երկրում տեղի ունեցած զանգվածային ակցիաներից հետո, այնուհետև դատապարտվել է ցմահ ազատազրկման։